Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Արտերիալ հիպերտենզիա

Այս հիպերտենզիան մանկական տարիքում կարելի է ենթադրել միայն արյան ճնշման կրկնակի չափումներից հետո։ Կանգ առնենք այն մի քանի հիվանդությունների վրա, որոնք կարող են պատճառ լինել երեխաների մոտ կայուն հիպերտենզիայի առաջացմանը։ Մեծ մասամբ արյան ճնշման բարձրացումն առաջ է գալիս երիկամների հիվանդությունների ժամանակ։ Սուր տարածուն գլոմերուլոնեֆրիտի ժամանակ արյան ճնշման բարձրացում է դիտվում հիվանդության արդեն առաջին օրերին։ Նեֆրիտի մասին են վկայում երեխայի անամնեզի տվյալները (նախորդող վարակներ), մեզի քննությունը, որն ի հայտ է բերում սպիտամիզություն, արտահայտված արյունամիզություն, գլանակամիզություն, մեզի բարձր տեսակարար կշիռ։ Հիպերտենզիան քրոնիկական նեֆրիտի հիմնական նշաններից է։ Կնճռոտված երիկամը պատճառ է դառնում սակավամիզության, որը երբեմն արտահայտվում է գիշերամիզությամբ և անմիզապահությւսմբ։ Արյունամիզությունը բնորոշ չէ, իսկ սպիտամիզությունն աննշան է։ Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մեզի ցածր տեսակարար կշռի վրա՝ երիկամների խտացնող հատկության սահմանափակման հետևանքով։ Արյան մեջ աճում է մնացորդային ազոտի քանակը։ Երիկամային անբավարարությունը և նրան ուղեկցող հիպերտենզիան կարող են զարգանալ նաև քրոնիկական պիելոնեֆրիտի հետևանքով։ Հիվանդության հետ կապված այդ երևույթները հանդիպում են հիմնականում բարձր տարիքի երեխաների մոտ։


Կիստոզային երիկամներ, երիկամային հիպոպլազիա։ Այս հիվանդությունները մեծ մասամբ ուղեկցվում են զարկերակային արյան ճնշման բարձրացումով։ Երիկամների, ինչպես նաև միզուղիների զարգացման արատների հայտնաբերմանն օգնում են որոշակի կլինիկական ախտորոշման հետազոտությունները և ուռոգրաֆիան։ Զարկերակային ճնշումը բարձր է լինում նաև ֆեոքրոմոցիտոմա հիվանդության ժամանակ։ Վերջինս մակերիկամի քրոմատինային հյուսվածքների ուռուցք է, որի ժամանակ չափից ավելի կատեխոլամիններ են արտադրվում (ադրենալին, նորադրենալին): Տվյալ դեպքում հիպերտենզիան կատեխոլամինների չափից ավելի շատ արտադրության հետևանք է։ Բարձրանում է ինչպես սիստոլային, այնպես էլ դիաստոլային ճնշումը։ Հիվանդությանը բնորոշ է արյան զարկերակային ճնշման նոպայաձև արտահայտված բարձրացումը, որն ուղեկցվում է անհանգստությամբ, վախի զգացումով, դողով, սարսուռով, մաշկածածկույթի գունատությամբ, քրտնարտադրությամբ, սրտխառնոցով, փսխումով, երբեմն կարող է բարձրանալ նաև ջերմությունը։ Նկատվում է նաև արտահայտված պուլսացող բնույթի գլխացավ, հիվանդը կորցնում է զանգվածը։ Եթե ուռուցքը հնարավոր է շոշափել, ապա շոշափումը առաջացնում է ադրենալինային ռեակցիա՝ հիպերտենեզիան մեծանում է, սկսվում է շաքարամիզություն։ Հիվանդությունը ախտորոշելու նպատակով կատարվում է ռետրոպնևմոպերիտոնեում։ Որոշվում է կատեխոլամինների պարունակությունը և նրանց ածանցյալների արտազատումը մեզով, կատարվում է դեղաբանական փորձ՝ հիստամինով կամ տրոպաֆենով։


Երեխաների մոտ զարկերակային ճնշման, հատկապես դիաստոլային ճնշման բարձրացումը նկատվում է նաև առաջնային ալդոստերոնիզմի (Կոնի հիվանդություն) ժամանակ։ Սա հազվադեպ հիվանդություն է, կապված է մակերիկամի կեղևային մասի հորմոն արտադրող ուռուցքի հետ, որի դեպքում ավելանում է ալդոստերոնի արտադրությունը։ Ալդոստերոնի գերարտադրությունն օրգանիզմում առաջացնում է ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խախտում՝ հիպոկալեմիկ ալկալոզի և նատրիումի քանակի ավելացումով։ Կայուն հի-պերտենզիայի ֆոնի վրա հիվանդների մոտ նկատվում են նոպաներ, որոնք հիշեցնում են ֆեոքրոմոցիտոմա հիվանդությունը։ Սակայն, ի տարբերություն վերջինիս, այն հաճախ ուղեկցվում է բրադիկարդիայով։ Հիպերտենզիայի հետ կապված փոփոխություններ են առաջանում նաև աչքի հատակում, որոնք երեխաների մոտ հատկապես արագ են զարգանում և հանգեցնում տեսողության խանգարման, ընդհուպ մինչև կուրացման։


Զարկերակային հիպերտենզիա է նկատվում նաև վեգետատիվ-անոթային դիստոնիաների հիպերտենզիվ ձևի ժամանակ` բարձրանում է երեխաների գրգռվածությունը, նրանք շուտ են հոգնում, ունենում են քրտնարտադրություն։


Սրտանոթային համակարգի հիվանդություններից, որոնք առաջանում են զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով, կարելի է նշել աորտայի նեղացումը (կոարկտացիա)։ Եթե աորտայի նեղացումն արտահայտված է, ապա հիվանդության նշանները կարող են ի հայտ գալ ծնվելուց անմիջապես հետո կամ կյանքի առաջին ամիսներին՝ կապտուկ, շնչահեղձություն, ստորին վերջույթների այտուց և սրտի սահմանների մեծացում։ Հիվանդության  ախտանիշները հաճախ հայտնվում են դպրոցական տարիքի երեխաների մոտ, որոնք գանգատվում են գլխացավերից, սրտխփոցից, քթային արյունահոսությունից։ Սրտի սահմանները լայնացած են դեպի ձախ, երկրորդ միջկողային տարածությունում լսվում է սիստոլային աղմուկ, որը տարածվում է դեպի սրտի գագաթը, պարանոցի անոթները և միջթիակային տարածությունը։ Կարևոր  ախտանիշ է նաև վերին և ստորին վերջույթներում զարկերակային ճնշման մեծության տարբերությունը, որը վերին վերջույթում լինում է բարձր, իսկ ստորինում՝ ցածր, կամ երբեմն չի որոշվում։ Բարձր տարիքի երեխաների կրծքավանդակի վրա կողմնաճյուղային անոթներ են առաջանում։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ